Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՀՀ-ն սերտորեն աշխատում է բարեկամ Իրանի հետ. ԱԳ նախարարն անդրադարձել է կորոնավիրուսի տարածմանը

ՀՀ-ն սերտորեն աշխատում է բարեկամ Իրանի հետ. ԱԳ նախարարն անդրադարձել է 
կորոնավիրուսի տարածմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված:

«Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածումը մտահոգիչ է: Հայաստանը քայլեր է ձեռնարկել վիրուսի տարածումը կանխարգելելու, և սերտորեն աշխատում է իր բարեկամ Իրանի հետ՝ այս վտանգը միասին հաղթահարելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Իրանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել Է 64-ի, մահացել Է 12 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am