Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ վիրահատություն

Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի 
փակ վիրահատություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն: Բացառիկ այդ վիրահատությունն արդեն հաստատուն քայլերով իր տեղն է գտնում Հայաստանի առողջապահության ոլորտում:  

Նման առաջին վիրահատությունը կատարվել է Երևանի քաղաքապետարանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում 2019 թվականի վերջին, 2020թ. փետրվարի 21-ին նույն հիվանդանոցն արդեն իր երկրորդ հաջող միջամտությունն է իրականացրել: Ինչպես «Արմենպրես»-ին բժշկական կենտրոնից, վիրահատությունը հայ մասնագետները կատարել են Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող թիվ 1 կլինիկական հիվանդանոցի ռենտգենաբանական ախտորոշիչ բաժանմունքի ռենտգեն էնդովասկուլյար ախտորոշման, սրտանոթային վիրաբույժ` Արման Դավթյան հետ: Տեղական բժիշկների խումբը գլխավորում էր Վահագն Սարգսյանը:

«Հիվանդը 75-ամյա կին է, նա ուներ աորտալ փականի կրիտիկ նեղացում, ինչը մահացու է: Սովորաբար նման դեպքերում բաց վիրահատություն է կատարվում, սակայն կնոջ դեպքում՝ տարիքով պայմանավորված, դա ռիսկային էր, հետևաբար որոշում կայացվեց կատարել փակ վիրահատություն: Վիրահատությունն անցել է առանց բարդությունների: Հիվանդը գտնվում է առողջացման փուլում»,-փոխանցեցին բժշկական կենտրոնից:

Նույն վիրահատությամբ մեկ էլ այլ հիվանդի կյանք էլ փրկել են երևանյան մեկ ուրիշ բժշկական կենտրոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]