Գիրք կարդում է հայաստանցիների 32.8 տոկոսը. հարցում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին տարիներին շատերն են նշում գիրք նվիրելու օրը։ Իսկ հետաքրքիր է՝ հայաստանցիների քանի՞ տոկոսն է առհասարակ տպագիր գիրք կարդում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բրեվիս»-ի հետազոտության արդյունքում պարզվել է, որ տպագիր գիրք կարդում է հայաստանցիների 32.8 տոկոսը։ Ընդ որում՝ ընթերցասեր կանանց թիվը գրեթե 2 անգամ գերազանցում է տղամարդկանց թվին, համապատասխանաբար՝ 41.9 տոկոս և 23.4 տոկոս։ Ամեն օր գիրք կարդում է հայաստանցիների 9 տոկոսը։ Այս տվյալով ևս կանայք առաջատարն են՝ 12 տոկոս՝ ընդդեմ տղամարդկանց 5 տոկոսի։