Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լիբիական բանակը զենքով բեռնված թուրքական նավ Է ոչնչացրել Տրիպոլիի նավահանգստում. Al-Arabiya

Լիբիական բանակը զենքով բեռնված թուրքական նավ Է ոչնչացրել Տրիպոլիի նավահանգստում. Al-Arabiya

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիական ազգային բանակի ներկայացուցիչ Հալիդ ալ Մահջուբը հայտարարել Է Տրիպոլիի նավահանգստում թուրքական նավի ոչնչացման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին փետրվարի 18-ին հայտնել Է Al-Arabiya հեռուստաալիքը:

Հայտարարության համաձայն, նավը «տեղափոխում Էր զենք ու զինամթերք, որը նախատեսված Էր զինված խմբավորումների համար»: Ալ-Մահջուբի խոսքով՝ զենքով բեռնված նավը ժամանել Էր Թուրքիայից, ինչը միջազգային պայմանավորվածությունների խախտում Է, որոնք արգելում են զենքի մատակարարումները Լիբիային: Փետրվարի 18-ին ավելի վաղ Al-Wasat լիբիական տեղեկատվական պորտալը հայտնել Էր գնդակոծման մասին, որին ենթարկվել Է Տրիպոլիի գլխավոր ծովային նավահանգիստը: Պորտալի տվյալներով, մի քանի արկ Է պայթել նավահանգստի տարածքում:

Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեն հաստատել Է Տրիպոլիի նավահանգստի գնդակոծման փաստը՝ ընդսմին հայտարարելով զենքի մատակարարման բռնարգելքի խախտումների, ինչպես նաեւ Լիբիա օտարերկրյա զինյալների փոխադրման փաստերի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am