Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում աղբարկղը այրելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է անհայտ անձը ենթադրաբար բենզինով լի շշի պարունակությունը լցնում աղբարկղն ու այնուհետև այրում այն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեպքի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, թե տեսանյութը հիմք է տալիս ենթադրելու, որ կադրի մեջ հայտնվող մարդը հեղուկ է լցնում ու փորձում այրել աղբարկղերը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից հայտնեցին, որ տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստում: