Աննա Հակոբյանը ցավակցական խոսք է հղել լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական խոսք է հղել լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը.
«Խորը վշտով տեղեկացա մեր լավ ընկեր, հայտնի լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին։ Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն, սրտացավ քաղաքացի և ուրույն ձեռագրով լուսանկարիչ։ Նա պատմության վավերագրողն էր, և հետագա սերունդները նորանկախ Հայաստանի մասին իմանալու են նաև Գերմանի լուսանկարներից։
Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, ընկերներին և նրա արվեստը գնահատող հազարավոր մարդկանց։
Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Գերման»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում