Սպորտ

Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին 18 տարեկանում դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նազարյանի որդին` Էդմոնդ Նազարյանը, ով հանդես է գալիս Բուլղարիայի հավաքականի կազմում, որը գլխավորում է հենց Արմեն Նազարյանը, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում դարձավ ոսկե մեդալակիր: Կրտսեր Նազարյանը 55 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցեց և գերազանցեց ռուսաստանցի Վիտալի Կոբալոևին:

Արմեն Նազարյանը 1996 թվականի Ատլանտային Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ ներկայացնելով Հայաստանը, այնուհետ` փոխելով քաղաքացիությունը 2000 թվականին էլ ոսկե մեդալ նվաճեց Բուլղարիայի ընտրանու կազմում: Նազարյանը Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է 2012 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում