Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Տավուշի մարզում նախատեսվում է ունենալ առնվազն 14 սպանդանոց

Տավուշի մարզում նախատեսվում է ունենալ առնվազն 14 սպանդանոց

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևանում մեկնարկել են սպանդանոցի շինարարության աշխատանքներ, դրանք կավարտվեն այս տարի: Մարզում նախատեսված է ունենալ առնվազն 14 սպանդանոց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Նոյեմբերյանում արդեն կառուցված է սպանդանոց, Իջևանում՝ Ենոքավան տանող ճանապարհին ևս կառուցվում է նոր սպանդանոց: Եվ կունենանք ևս 12 այդպիսի կետեր ամբողջ մարզի տարածքում բաշխված, որպեսզի գյուղացիները խնդիր չունենան»,-ասաց Չոբանյանը:

Նա նշեց՝ այսօր Տավուշի մարզում առանձնացրել ենք 14 ռեգիոնալ միավոր, այսինքն` առնվազն 14 սպանդանոց պետք է ունենան: «Այս պահին մենք ունենք հետաքրքրություն 40 տնտեսավարողներից, որոնցից 30-ի հետ բանակցային առաջին փուլն անցել է: Դա նշանակում է, որ կարծես թե սպանդանոցների հիմնման մասով մենք մինչև հուլիսի 1-ը խնդիրներ չենք ունենա և համապատասխան քանակը կապահովվի»,-ասաց Չոբանյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք մարզում բնակչությունը համաձայն է սպանդանոցային մորթի գաղափարի հետ՝ նա պատասխանեց ՝ մարզում որևէ բողոքի ակցիա չի եղել այդ հարցով, ընդհանուր առմամբ համաձայն են, բայց դեռ շատ գործ ունեն անելու մինչև հուլիսի 1-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին հայտնել էր, որ կառավարությունը մտադիր է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը` բացառությամբ Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի վարերի: Հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է սահմանվել, արգելվել է բակային մորթը: Հունվարի 16-ից անասնապահներն ու մսավաճառները ակցիաներ են իրականացնում՝ չցանկանալով մորթն իրականացնել սպանդանոցներում: Նրանք մատնանշում են որոշ խնդիրներ, այդ թվում՝ կենդանիներ տեղափոխելն ու սպանդանոցների քիչ լինելը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am