Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ո՞րն էր Կոմիտասի եւ Ա. Չոպանյանի առաքելությունը Եվրոպայում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ո՞րն էր Կոմիտասի եւ Ա. Չոպանյանի 
առաքելությունը Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոմիտասը հայ եւ ռուս ուսանող-ուսանողուհիներից կազմում է 50 հոգուց բաղկացած երգեցիկ խումբ եւ նախապատրաստում նրանց Վանա սովյալների օգտին տրվելիք երգահանդեսի համար, որը տեղի է ունենում 1907 թ. հունիսի 1-ին Ժնեւի կոնսերվատորիայի սրահում, «ունկնդիր ունենալով դպրոցի տեսչից ու փրոֆեսորներից զատ՝ բազմաթիւ ընտիր հասարակութիւն,- գրում է Գարեգին Հովսեփյանն ու շարունակում,- Այս համերգը կազմուած էր հայասէր ազնուական Լէոպոլդ Ֆաւրի հուանաւորութեամբ եւ ծախքով, որ ոչ միայն ծանօթ է հայոց լեզուին, այլ եւ անձամբ ճանապարհորդել է Հայաստանում, եւ իբրեւ առաքելութեան տեսուչ՝ օգնութեան հասել մեր դժբաղդ տաճկահայ եղբայրներին»:

Արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանի խոսքով` Ժնեւում եւս, ինչպես Փարիզում «պ. Արշակ Չօպանեան մի դասախոսութիւն է կարդացել հայ բանաստեղծութեան եւ երաժշտութեան մասին»: Համերգի մասին կարեւոր տեղեկություններ է հաղորդում «Անահիտի»՝ 1907 թ. թիւ 6-7-8-9 համարում տպագրված «Հայ արուեստը Եւրոպայի մէջ» հոդվածը: Ըստ Ասատրյանի` հունիսի 3-ին Կոմիտասը, կրկին Ա. Չոպանյանի ընկերակցությամբ, համերգներ տալու եւ դասախոսություններ կարդալու նպատակով մեկնում է Լոզան, ապա՝ Բեռն:

«Փաստորեն Կոմիտասը եւ Ա. Չոպանյանը միեւնույն առաքելությունն էին իրականացնում Եվրոպայում. Կոմիտասը ներկայացնում էր բոլորին անծանոթ հայ գեղջուկի երգը, իսկ Ա. Չոպանյանը՝ «...հայ գրագէտ եւ բանաստեղծ՝ ստանձներ էր իր ազգայիններու բանաստեղծութիւնը արեւմուտքին մատչելի ընելու ազնիւ պաշտօնը»»,-նկատում է երաժշտագետը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am