Երևանի թատրոնների առաջնակարգ դերասանները հանդես կգան «Ժամացույցի զարկերը» ներկայացման մեջ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ թատերասերների դատին կհանձնվի Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացումը, որում զբաղված են Երևանի դրամատիկական, Գ. Սունդուկյանի անվան, Համազգային թատրոնների դերասաններ: Առաջնախաղը նախատեսվում է փետրվարի վերջին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացումը կցուցադրվի մայրաքաղաքի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում,
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում,
Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:
Ներկայացման մեջ զբաղված են Դավիթ Հակոբյանը, Արտաշես Շահվերդյանը, Էվելինա Շահիրյանը, Հայկուհի Խուդավերդյանը, Գեորգի Հովակիմյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Սամվել Բաղինյանը, Վանիկ Մկրտչյանը, Կարեն Մարտիրոսյանը, Մարիետա Դովլաթբեկյանը, Հրայր Եղիազարյանը:
Բեմադրության ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է, նրա օգնականը`Հրաչյա Գյումբալյան: Նկարչական ձևավորումն իրականացրել է Կարինե Բաբայանը:
Ներկայացումը կյանքի կկոչվի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում