Երևանի թատրոնների առաջնակարգ դերասանները հանդես կգան «Ժամացույցի զարկերը» ներկայացման մեջ

Armenpress 12:16, 5 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ թատերասերների դատին կհանձնվի Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացումը, որում զբաղված են Երևանի դրամատիկական, Գ. Սունդուկյանի անվան, Համազգային թատրոնների դերասաններ: Առաջնախաղը նախատեսվում է փետրվարի վերջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացումը կցուցադրվի մայրաքաղաքի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:

Ներկայացման մեջ զբաղված են Դավիթ Հակոբյանը, Արտաշես Շահվերդյանը, Էվելինա Շահիրյանը, Հայկուհի Խուդավերդյանը, Գեորգի Հովակիմյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Սամվել Բաղինյանը, Վանիկ Մկրտչյանը, Կարեն Մարտիրոսյանը, Մարիետա Դովլաթբեկյանը, Հրայր Եղիազարյանը:

Բեմադրության ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է, նրա օգնականը`Հրաչյա Գյումբալյան: Նկարչական ձևավորումն իրականացրել է Կարինե Բաբայանը: Ներկայացումը կյանքի կկոչվի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am