Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Քեյթ Միդլթոնը BAFTA-ի մրցանակաբաշխությանը եկել Է 8-ամյա վաղեմության զգեստով

Քեյթ Միդլթոնը BAFTA-ի մրցանակաբաշխությանը եկել Է 8-ամյա վաղեմության զգեստով

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել Է 8-ամյա վաղեմության զգեստով: Նրա լուսանկարները հրապարակված են Just Jared հրատարակության Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քեմբրիջի դքսուհին BAFTA կինոմրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի Է ունեցել Լոնդոնում փետրվարի 3-ին, այցելել Է Alexander McQueen բրիտանական բրենդի՝ մինչեւ գետին հասնող ճերմակ զգեստով: Զգեստը զարդարված Էր ոսկե մակակարվածքներով: Արքայազն Ուիլյամի կինն ընտրել Էր Jimmy Choo-ի բարձրակրունկ փայլուն գուներանգով կիսակոշիկները: Նրա կերպարը համալրել են ֆրանսիական Van Cleef & Arpels մակնիշի մանյակը եւ ականջօղերը, ինչպես նաեւ Anya Hindmarch-ի ոսկե քլաչը: Ավելի վաղ Միդլթոնն այդ նույն զգեստը հագել Էր 2012 թվականին Հարավարեւելյան Ասիա կատարած շրջագայության ժամանակ Մալայզիայի թագավորի ու թագուհու հետ կազմակերպված ընթրիքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am