Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ռուսաստանը փետրվարի 1-ից կդադարեցնի ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ

Ռուսաստանը փետրվարի 1-ից կդադարեցնի ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով փետրվարի 1-ից դադարեցնում Է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ, նոր ռեժիմը կսկսի գործել լույս շաբաթ օրվա գիշերվա 00:00 ժամից: Այդ մասին հունվարի 31-ին հայտարարել Է ՌԴ փովարչապետ Տատյանա Գոլիկովան՝ ամփոփելով նոր վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի նիստի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Գոլիկովայի խոսքով՝ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ կփակվեն գրեթե բոլոր օդային երթուղիները, բացի Պեկին, Շանհայ, Գուանչժոու եւ Հոնկոնգ «Աերոֆլոտ»-ի կանոնավոր չվերթներից, ինչպես նաեւ Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայան Չինաստանի ավիաուղների կանոնավոր չվերթներից:

ՌԴ փոխվարչապետը նաեւ հայտնել Է, որ իշխանությունները չեն պատրաստվում դադարեցնել փոստային եւ բեռնատար փոխադրումները Չինաստանի հետ: Նախօրյակին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից ստորագրված կարգադրությանը համապատասխան հունվարի 31-ի կեսգիշերից փակվել են Հեռավոր Արեւելքում ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ սահմանի առանձին տեղամասեր: Խոսքը վերաբերում Է 16 անցակետի, այդ թվում՝ ավտոմոբիլային ու երկաթուղային:

Փաստաթղթում մատնանշված Է, որ ձեռնարկված միջոցներն ուղղված են «ՉԺՀ-ի տարածքից ՌԴ-ի տարածք նոր կորոնավիրուսային վարակի թափանցումը կանխելուն»: Ընդսմին նշվում Է, որ Չինաստանի հետ սահմանի տեղամասերի փակումը թելադրված Է հիմնավորված պատճառներով եւ կրում Է «բացառապես ժամանակավոր բնույթ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am