Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արցախի ՊԲ-ում զինծառայող է զոհվել

 Արցախի ՊԲ-ում զինծառայող է զոհվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է  ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am