Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

Հայտնի Է դարձել Բեռլինի կինոփառատոնի բացման ֆիլմը

Հայտնի Է դարձել Բեռլինի կինոփառատոնի բացման ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի միջազգային կինոփառատոնի բացմանը ցուցադրելու են կանադացի ռեժիսոր Ֆիլիպ Ֆալարդոյի «Սելինջերի իմ տարին» կինոնկարը՝ Սիգուռնի Ուիվերի եւ Մարգարետ Քուելիի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել Է ստուգատեսի մամուլի ծառայությունը: Բեռլինալեն կանցկացվի 2020 թվականի փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սելինջերի իմ տարին» ժապավենի հիմքում լրագրողուհի եւ գրող Ջոաննա Ռակոֆի համանուն վեպն Է: Ֆիլմի դերակատարներն են՝ «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Սիգուռնի Ուիվերը եւ Մարգարետ Քուելին, որն անցյալ տարի հայտնվել Էր Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմում: «Ես հուզված եմ, որ իմ կինոնկարն Է բացելու 2020 թվականի Բեռլինալեն: Մենք չԷինք Էլ կարող ավելի լավ համաշխարհային պրեմիերա ցանկանալ: Անցյալում փառատոնը բացվում Էր նշանավոր ռեժիսորների ֆիլմերով. չարժե իսկ խոսել, թե որքան մեծ պատիվ Է ինձ համար այդ ցուցակում հայտնվելը: Ես անհամբերությամբ եմ սպասում Սիգուռնի Ուիվերի եւ Մարգարետ Քուելիի հետ հանդիպմանը գալա-բացմանը»,-ասել Է Ֆալարդոն: Ժապավենը պատմում Է սկսնակ բանաստեղծուի Ջոաննայի մասին, որն աշխատում Է Մարգարետ գրական գործակալի ասիստենտ: Նրան հարկ Է լինում պատասխանել կուլտային գրող Ջերոմ Սելինջերի երկրպագուների նամակներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ