«Էրեբունի պլազա»-ում զինված անձի հետ ընթանում են բանակցություններ. Ոստիկանություն
15:48, 23 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ «Էրեբունի պլազա»-ում զինված անձի հետ ընթանում են բանակցություններ:
«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա»-ում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»,-հայտնում են ոստիկանությունից:
Հայտնի է, որ պլազայի ներսում հնչել են կրակոցներ:
«Արմենպրես»-ի՝ տեղում աշխատող թղթակիցը հայտնում է, որ պլազայի առաջին հարկում միջադեպի պահին գտնվել են այլ անձինք, որոնց վիճակի կամ պատանդառված լինելու վերաբերյալ տեղեկությունները «Արմենպրես»-ը փորձում է ճշտել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում