Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Էրեբունի պլազա»-ում զինված անձի հետ ընթանում են բանակցություններ. Ոստիկանություն

«Էրեբունի պլազա»-ում զինված անձի հետ ընթանում են բանակցություններ. 
Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ «Էրեբունի պլազա»-ում զինված անձի հետ ընթանում են բանակցություններ:

«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա»-ում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»,-հայտնում են ոստիկանությունից:

Հայտնի է, որ պլազայի ներսում հնչել են կրակոցներ:

«Արմենպրես»-ի՝ տեղում աշխատող թղթակիցը հայտնում է, որ պլազայի առաջին հարկում միջադեպի պահին գտնվել են այլ անձինք, որոնց վիճակի կամ պատանդառված լինելու վերաբերյալ տեղեկությունները «Արմենպրես»-ը փորձում է ճշտել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am