Հասարակական

Կոնդը կներկայանա մշակութային միջոցառումներով. Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատների նոր ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Կոնդը կներկայանա մշակութային միջոցառումներով. Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատների նոր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդը, կներկայանա մշակութային բազմապիսի միջոցառումներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ իրականցվելու է ծրագիր, որի շրջանակում մեկ ամիս շարունակ Կոնդում անցկացվելու են տարբեր մշակութային միջոցառումներ: Նախատեսված են երաժշտական ծրագրեր, փողոցային արվեստի, ֆիլմերի ցուցադրություններ:

Նախաձեռնության նպատակն է արժևորել Երևանի ամենահին թաղամասի ճարտարապետության ժառանգությունը: Ծրագիրը կանցկացվի ամռանը, կտևի մեկ ամիս: Միջոցառումների ամբողջական մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

Կոնդը հին թաղամաս է Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով: Կոնդում է գտնվում Սուրբ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

2019 թվականի հուլիսին եղել է Երևանի քաղաքապետի՝ Կոնդ թաղամասի նախատեսվող վերակառուցման, կառուցապատման աշխատանքների հետ կապված խնդիրների լուծման նպատակով հանձնաժողով ստեղծելու կարգադրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում