Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ-ն զգալի աճ է գրանցել «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթվի ինդեքսում

ՀՀ-ն զգալի աճ է գրանցել «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման 
համաթվի ինդեքսում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել են «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019 թվականի արդյունքները: Հայաստանն առաջին անգամ գրանցել է համեմատական զգալի աճ՝ միավորը 35-ից բարելավելով 42: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ընդ որում, Հայաստանը դիրքը բարելավել է 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը (2018 թվականին հորիզոնականը եղել է 105): Ուշագրավ է, որ Հայաստանի միավորը նախկինում երբեք չի գերազանցել 37-ը (2014թ., վերջին չորս տարիներին չի գերազանցել 35-ը): Հարկ է նշել, որ ԿԸՀ-ի արդյունքները կարևորվում են երկրի համար, քանի որ գնահատվում են ոչ թե պետության իրականացրած քայլերը, այլև այդ առումով քաղաքացիների ընկալումը»,-նշել է Ռուստամ Բադասյանը:

Նախարարն ընդգծել է, որ 2018 թվականի հեղափոխության և կոռուպցիայի դեմ պայքարում իրականացրած մասշտաբային միջոցառումները, այդ թվում՝ ներառական հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումն ունեցել են իրենց ներդրումը ՀՀ քաղաքացու ընկալման փոփոխման հարցում:

Ըստ նրա՝ հատկանշական է, որ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ, որպես ռազմավարության հիմնական վերստուգիչ վերջնարդյունք, նախատեսվում է 2023 թվականի ԿԸՀ միավորը դարձնել 55:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]