Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լիբանանի կառավարությունում հայ կին նախարար է նշանակվել

Լիբանանի կառավարությունում հայ կին նախարար է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նոր կառավարությունը ձևավորված է, կազմում ընդգրկված է հայ կին նախարար: «Արմենպրես»-ին Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ հայուհի Վարդինե Օհանյանը զբաղեցնում է Երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարի պաշտոնը։

«Առաջին դեպքն է, որ հայ կին նախարար կա Լիբանանի կառավարության կազմում: Ասեմ, որ այս անգամ Լիբանանի կառավարությունում կին նախարարներն ավելի շատ են: Ունենք 6 կին նախարար»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Ավելի վաղ Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոցի հատուկ կարիքների կենտրոնի» տնօրենի պաշտոնը: Նախորդ կառավարությունում կառավարության կազմում ընդգրկված էր Ավետիս Կիտանյանը, որը զբաղեցնում էր Զբոսաշրջության նախարարի պաշտոնը: Սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում էլ եղել է Ռիչարդ Կույումջյանը:

Լիբանանում 2019 թվականի աշնանը սկսեցին բողոքի ցույցեր: Դրանք ուղղված էին երկրի քաղաքական ինստիտուտների դեմ: Լիբանանի բնակիչները մեղադրում էին քաղաքական գործիչներին իշխանության չարաշահման և պետության ռեսուրսները սեփական հարստացմանը ծառայեցնելու մեջ: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել էր հրաժարական տալու որոշման մասին: Նոր վարչապետ է նշանակվել Հեսան Դիաբը: Թեպետ կառավարության նոր կազմը ձևավորվել է, գործադրի շենքի մոտ կրկին ցուցարարներ են հավաքվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]