Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանել է Սուրբ Ծննդյան տաճարում տեղի ունեցած միջադեպը

 Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանել է Սուրբ Ծննդյան տաճարում 
տեղի ունեցած միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և Սրբոց Հակոբյանց միաբանությունը լիարժեք կերպով կատարում են Սուրբ երկրի սրբավայրերում Հայ առաքելական եկեղեցու իրավունքների պաշտպանության՝ իրենց վերահապված առաքելությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ պարզաբանելով Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշելու առիթով տեղի ունեցած միջադեպը:

Նա մասնավորապես նշել է, որ հունվարի 18-ին և 19-ին Հայ առաքելական եկեղեցին ըստ «ստատուս քվոյի» իրավունք ունի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը նշելու Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում: Ըստ ստատուս քվոյի՝ երեք համայնքների (հայ, հույն եւ լատին) կողմից նախապես պատրաստված ծրագրի՝ հունվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, Սրբոց Հակոբյանց միաբանությունը ՝ հանդիսամոլությամբ Երուսաղեմի Հայ պատրիարքի եւ ուխտավոր ու հավատացյալ ժողովրդի, հանդիսավոր մուտք է գործում Սուրբ Ծննդյան տաճար:

Հայոց Սուրբ Ծննդյան տոնի օրը Ծննդյան Սուրբ Այրը 24 ժամ պատկանում է հայերին: Սուրբ Այրի խորանի վրա տեղադրվում են հայկական սրբապատկեր, ավետարան և երկու մոմակալ: Եվ հունվարի 18-ին, Հայոց ճրագալույցի պատարագից հետո հույներն իրավունք ունեն Սուրբ Այրի մեջ խնկարկություն անելու: Կորյուն վարդապետ Բաղդասարյանի տեղեկացմամբ, սակայն, այս տարի հույները պահանջել են իրենց խնկարկության ժամանակ հանել Սուրբ Այրի հայկական սրբապատկերը, ավետարանը եւ մոմակալները եւ իրենց սրբապատկերը դնել, ինչը մերժվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության կողմից, որի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք:
Բանակցությունների արդյունքում և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի անձնական խնդրանքին ընդառաջելով, որոշվել է արտոնել միայն 2020 թվականի համար առանց հայերի՝ սրբապատկերը, ավետարանը և մոմակալները հանելու, հույների խնկարկության ժամանակ իրենց սրբապատկերը բռնել Սուրբ Այրի խորանի դիմաց:
Խնկարկության ժամանակ ոստիկանները բռնել են հույների սրբապատկերը, որը խնկարկությունից անմիջապես հետո դուրս է բերվել Սուրբ Այրից: Դիվանապետը կարևոր  է համարել արձանագրել, որ 2020թ. հունվարի 18-ին Հայ Եկեղեցու իրավունքի խախտում չի արձանագրվել, և համաձայնությունը եղել է միայն 2020 թվականի համար: Տոնից հետո կողմերը ժողով պիտի անցկացնեն եւ խնդիրը լուծեն՝ հիմնվելով ներկայացված փաստաթղթերի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]