Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւը նշում Է իր 60-ամյա հոբելյանը

ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւը նշում Է իր 60-ամյա հոբելյանը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ Իգոր Նիկոլաեւը հունվարի 17-ին նշում Է իր 60-ամյակը: Հոբելյան կապակցությամբ նրան շնորհավորել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դուք հաջողությամբ իրագործեցիք ձեր ստեղծագործական ներուժը, կայացաք որպես հիանալի երգիչ եւ կոմպոզիտոր՝ ժողովրդականություն վայելող բազմաթիվ երգերի երաժշտության հեղինակ: Շռայլ երաժշտական տաղանդով, հայտնի երգահան-բանաստեղծների եւ լեգենդար ռուս կատարողների հետ բեղմնավոր համագործակցությամբ արժանացել եք Էստրադային արվեստի երկրպագուների անկեղծ սիրուն»,-ասված Է հեռագրի տեքստում, որը հրապարակված Է Կրեմլի կայքում:
Երգիչ, բանաստեղծ եւ կոմպոզիտոր, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ (2001 թ.), ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւը ծնվել Է 1960 թվականի հունվարի 17-ին Խոլմսկում: Նա «Դեղին կակաչներ», «Փիսիկ» «Փոքրիկ երկիր» եւ մի շարք այլ երգերի հեղինակ Է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]