Հասարակական

Ստյոպա Սաֆարյանին կողոպտելու քրեական գործի քննությունը հանձնարարվել է ՔԿ ՀԿԳ քննության վարչությանը

1 րոպեի ընթերցում

Ստյոպա Սաֆարյանին կողոպտելու քրեական  գործի  քննությունը հանձնարարվել է ՔԿ ՀԿԳ քննության վարչությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետագա քննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե քրեական գործի շրջանակներում որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել՝ «որովհետև քննչականի պետը Հայկազ Բաղմանյանի որդին է», հայտնում ենք, որ Հարություն Հայկազի Բաղմանյանը հանդիսանում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ: Վերջինս հիշյալ քրեական գործով դատավարական վերահսկողություն չի իրականացրել:

Քրեական գործը քննվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Օ.Հարությունյանի վարույթում, ում անմիջական վերադասը հանդիսանում է նույն բաժնի պետի տեղակալ Վ.Լաչինյանը»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում