Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Microsoft-ն ստեղծել Է արեգակնային Էներգիայով աշխատող նոութբուք

Microsoft-ն ստեղծել Է արեգակնային Էներգիայով աշխատող նոութբուք
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ը ցուցադրել Է նոութբուքի կոնցեպտ, որը լիցքավորվում Է արեգակնային Էներգիայով: Windows Latest հրատարակությունը ենթադրել Է, որ տեխնիկան կարող Է համալրել Surface Pro. շարքը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գյուտն ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ ապրանքանիշերի գերատեսչություն Է ներկայացվել 2018 թվականի երկրորդ կեսին, բայց կազմակերպության կայքում հայտնվել Է սոսկ 2020-ի հունվարին: Նկարագրությանը եւ սխեմայի համաձայն՝ նոութբուքի հետին պանելին կան մի քանի ֆոտոԷլեմենտներ, որոնք միացված են սարքի կուտակչի հետ:
Արեգակնային վահանները կկարողանան դեւայսի մարտկոցները սնուցել ինքնավար աշխատանքի ժամանակ, երբ նոութբուքը միացված չի լինի Էլեկտրացանցին: Հայտում ճշտված Է, որ լիցքավորման համար կհամապատասխանի ոչ միայն արեգակնային, այլեւ արհեստական լույսը, օրինակ՝ շիկացման լամպերի լույսը: Ծալովի կառուցվածքի շնորհիվ անհրաժեշտության դեպքում վահանները կարող են թաքցվել համակարգչի կորպուսում: Փաստաթղթում չի ճշտված, թե որքան ժամանակ Է անհրաժեշտ Էներգիայի այլընտրական աղբյուրներից համակարգչի լրիվ լիցքավորման համար:
Հրատարակությունը կարծում Է, որ նման սարքը կարող Է հայտնվել Microsoft-ի նոութբուքերի հաջորդ սերնդում: Այս պահին շարքի ակտուալ դեւասը Surface Pro 7-ն Է, որը ներկայացվել Է 2019 թվականի հոկտեմբերին: Windows 7-ի օժանդակման ավարտի ֆոնին Microsoft-ը գործառական համակարգի օգտատերերին խորհուրդ Է տվել անցնել Surface նոութբուքերի:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]