Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենիա Վայնի» 2019-ի ձեռքբերումներն ու 2020-ի առաջնահերթությունները

«Արմենիա Վայնի» 2019-ի ձեռքբերումներն ու 2020-ի առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա Վայն» գինեգործարանը, որի պատմությունը սկսվել է դեռևս 2006 թվականին, շնորհիվ իր մրցանակակիր գինիների, օրինակելի այգիների և ներդրված գերժամանակակից տեխնոլոգիաների դարձել է հայկական արդի գինեգործության խորհրդանիշը։ Ամփոփելով 2019 թվականի ոգևորիչ արդյունքները՝ ընկերությունը ձեռնամուխ է լինում 2020-ի նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը։

21-րդ դարի այգիներ և օրգանական խաղողագործություն

Դեռևս  2017-ից «Արմենիա Վայն» գինեգործարանը մեկնարկել է օրգանական խաղողագործության մշակումը՝ մշտապես կարևորելով շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաև սպառողի ու աշխատակիցների հանդեպ ազնվությունը։

Շարունակելով սեփական այգիների ընդլայնումը՝ 2019-ին ընկերությունը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում տնկել է ևս 14 հեկտար օրգանական այգիներ, և այդպիսով սեփական այգիները հասցրել 74 հեկտարի։

«Արմենիա Վայն» գինիները պատրաստվում են Հայաստանի չորս մարզերից մթերված հայկական և եվրոպական խաղողի սորտերից: Նախորդ տարի մշակվող խաղողի շուրջ 15 սորտերին ավելացել են ևս երկուսը՝ օրգանական Սիրան և Պըտի Վերդոն: 2019-ի ընթացքում ընկերությունը մթերել է ավելի քան 7000 տոննա խաղող՝ համագործակցելով շուրջ 600 մատակարարների հետ։

Հաղթանակներ ու գործընկերներ միջազգային շուկայում

Միջազգային շուկայում հայկական գինու լավագույնս ներկայացումը «Արմենիա Վայնի» կարևորագույն առաքելություններից է գինեգործարանի ստեղծման առաջին իսկ օրվանից։

«Արմենիա Վայնը» համագործակցում է ավելի քան 26 երկրում գործող ընկերությունների հետ և այդպիսով հայկական տերուարի նրբահամ բույրը ներկայացնում ռուսական, բելառուսական, չեխական, ամերիկյան, կանադական, ֆրանսիական և այլ շուկաներում:

Հանդիսանալով ամենամեծ արտահանողներից մեկը՝ 2019-ին ընկերությունը ձեռք է բերել 6 նոր գործընկեր և արտահանման ընդհանուր ծավալները ավելացրել 25%-ով։ 

Նախորդ տարում ընկերությունը մասնակցել է 5 միջազգային ցուցահանդեսի՝ ներկայացված գինիների համար արժանանալով 27 հաղթական մեդալի՝ 5 ոսկե, 6 արծաթե և 16 բրոնզե:

Նվաճումներ տեղական շուկայում

Իր գործունեության 11 տարիների ընթացքում «Արմենիա Վայն» գինեգործարանին հաջողվել է դառնալ Հայաստանում գինու ամենաճանաչված և սպառողների կողմից սիրված ապրանքանիշերից մեկը։ 2019-ին ընկերության արտադրանքը ներկայացվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ 7000 վաճառքի ու սպասարկման սրահներում՝ ավելացնելով իրացման ծավալներն ավելի քան 35%-ով:

Գինու զբոսաշրջության կենտրոն

Նախորդ տարի գինեգործարանը հյուրընկալել է ավելի քան 7000 զբոսաշրջիկի շուրջ 15 երկրներից՝ դիրքավորվելով որպես Հայաստանում գինու զբոսաշրջության կենտրոններից մեկը:

Այցելելով գինեգործարան զբոսաշրջիկները ծանոթանում են ոչ միայն «Արմենիա Վայնի» արտադրանքին, այլև հայկական գինեգործության պատմությանն ու մշակույթին, գինու համտեսի արվեստին: Իսկ գինեգործարանի տարածքում գործող  «Հազարաշեն» խանութ-սրահը հնարավորություն է ընձեռում այցելուներին «Արմենիա Վայն» արտադրանքը ձեռք բերել գործարանային գնով:

Ընկերության համար 2019 թվականը նշանավորվել է նաև «Նազանի» ազգային ռեստորանի վերաբացմամբ, համտեսի ու մասնագիտական սրահներում հետաքրքրական մոտեցումների համալրմամբ։

Նախորդ տարվա ամբողջ ընթացքում ընկերությունը գինեգործության ոլորտում կազմակերպել է մի շարք կրթական ծրագրեր՝ իրականացնելով ոլորտի մասնագետների վերապատրաստում:

Առաջիկա ծրագրեր

«Արմենիա Վայն» գինեգործարանը, լինելով առաջինը, որ ներդրել է արդի գինեգործական արտադրության համար անհրաժեշտ նորարարական  և ժամանակակից տեխնոլոգիաներ, այսօր թևակոխում է զարգացման նոր փուլ։

Խթանելով Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը՝ ընկերությունը ներդնում է արդի գյուղատնտեսական տեխնոլոգիաներ և մշակութային այնպիսի ձևաչափեր, որոնք այսօր կիրառվում են աշխարհի ամենազարգացած երկրներում: 2020-ին գինեգործարանն ընդարձակելու է նոր այգիների տնկման գործընթացը, առանձնահատուկ ուշադրության արժանացնելու արդեն իսկ մշակվող խաղողի հայկական և եվրոպական սորտերին հայկական տեղածին սորտերի ավելացմանը։

Շարունակելով մասնագիտական կրթական ծրագրերը, միջազգային լավագույն փորձագետների ներգրավմամբ գործնական գիտելիքների փոխանակումը՝ 2020-ին «Արմենիա Վայնը» հետամուտ է լինելու գյուղացիական տնտեսությունների հետ համագործակցության շարունակական զարգացմանը՝ բարձր որակի խաղող ստանալու նպատակով։

Ընկերությունը կշարունակի ներդրումներ իրականացնել նաև գաստրոտուրիզմի ոլորտում։ Գինեգործարանի տարածքում կգործարկվի իր տեսակով եզակի «Գինու թանգարանը», որտեղ հայաստանյան և օտարերկրյա այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական գինու 6000-ամյա պատմությանը:

2020-ին «Արմենիա Վայնը» հանդես կգա նոր և եզակի ապրանքատեսակով՝ պորտվեյնով, ու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներին կներկայացնի հայկական տերուարի համուհոտով, բայց ֆրանսիական ձեռագրով պատրաստված կոնյակը:

Ընկերությունում հպարտորեն արձանագրում են իրենց հաջողությունները համաշխարհային շուկաներում։ «Արմենիա Վայնի» արտադրանքը իր արժանի տեղն է զբաղեցնում աշխարհի ամենախստապահանջ գնորդների մոտ՝ դասվելով բարձրակարգ գինիների շարքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am