Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կոմպոզիտոր Մաքսիմ Դունաեւսկին նշում Է 75-ամյա հոբելյանը

Կոմպոզիտոր Մաքսիմ Դունաեւսկին նշում Է 75-ամյա հոբելյանը


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մաքսիմ Դունաեւսկուն շնորհավորել Է 75-ամյակի առթիվ, նշելով, որ հոբելյարի ստեղծագործություններն առանձնահատուկ տեղ են գրավում հայտնի կատարողների երգացանկում: Շնորհավորական հեռագիրը հունվարի 15-ին հրապարակվել Է Կրեմլքի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դուք արժանապատվորեն շարունակեցիք արվեստին ու հայրենական մշակույթին ծառայելու ընտանեկան ավանդույթները, ձեր տաղանդը, հոգին եւ անսպառ Էներգիան ներդրեցիք հիանալի երաժշտական ստեղծագործությունների ստեղծման գործում, որոնք հատուկ տեղ են զբաղեցնում հայտնի կատարողների երգացանկում, զարդարում են բազմաթիվ ֆիլմեր ու բեմադրություններ»,-ասված Է շնորհավորական հեռագրում:
Մաքսիմ Դունաեւսկին ծնվել Է 1945 թվականի հունվարի 15-ին Մոսկվայում կոմպոզիտոր Իսահակ Դունաեւսկու եւ բալետի պարուհի Զոյա Պաշկովայի ընտանիքում:
Դունաեւսկում ճանաչում Է բերել ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկեւիչի «Դ՛Արտանյանը եւ երեք հրացանակիրները» երաժշտական հեռուստաֆիլմը (1979 թ.): «Ուրախանանք», «Պատերազմում, ինչպես պատերազմում» ֆիլմերից երաժշտական կոմպոզիցիաները եւ ուրիշներ դարձել են հիթեր: Հետագայում կոմպոզիտորը երաժշտություն Է գրել այս ժապավենի շարունակությունների՝ «Հրացանակիրները քսան տարի անց» (1992 թ.), «Աննա թագուհու գաղտնիքը կամ հրացանակիրները երեսուն տարի անց» (1993 թ.) եւ «Հրացանակիրների վերադարձը կամ կարդինալ Մազարինիի գանձերը» (2009 թ.) հեռուստաֆիլմերի համար:
2015 թվականից մաեստրոն Մոսկվայի մարզային ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարն Է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]