Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ևս 180 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի

Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ևս 180 ընտանիքի բնակարանային 
խնդիրը կլուծվի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հայաթափման քաղաքականության հետևանքով 1988-1992 թվականների ընթացքում Հայաստանն ընդունել է 420 հազար հայ փախստական ընտանիքների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի Միգրացիոն ծառայությունից, փախստականների թիվը կազմում էր այդ ժամանակ Հայաստանի բնակչության 12 տոկոսը: Նման մեծ թվով փախստականների ընդունումը մարտահրավեր էր Հայաստանի համար: Հայաստան եկած փախստականներից ոչ բոլորը շարունակեցին մնալ երկրում, նրանց զգալի մասը տեղափոխվեց այլ երկրներ՝ Ռուսաստան, եվրոպական պետություններ, ԱՄՆ և այլն: Այն փախստականները, որոնք մնացել են Հայաստանում, տեղավորվել են տարբեր վարչական նշանակության շենք-շինություններում՝ հոսպիտալ, առողջարան, մանկապարտեզ, դպրոց, հանրակացարան և այլն:  

Փախստականների խնդիրները բազմաթիվ էին, սակայն տարիներ շարունակ գլխավորը շարունակում էր մնալ բնակարանային հարցը: Պետությունը հնարավորություն չունեցավ լուծել փախստականների բնակարանային խնդիրն ամբողջությամբ: Փախստականների բնակապահովման ուղղությամբ իրականացված ծրագիրը եղել է 2005-2008 թվականներին: Տրամադրվել է 1000-ից ավելի բնակարանային գնման վակայագրեր, սակայն 700-ն են կարողացել իրացնել, այսինքն՝ բնակարան գնել:

Միգրացիոն ծառայությունը սկսում է նոր՝ «Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ծրագիր»-ը: Հիմքում ընկած է կառավարության որոշումն է այն մասին, որով սահմանված են այն փախստական ընտանիքները, որոնք մինչ այսօր ապրում են ժամանակավոր կացարաններում:

2018 թվականին մեկ անգամ ևս փախստականների բնակարանային հարցերի հետ կապված վերահաշվարկ է կատարվել և արձանագրվել է հետևյալ պատկերը՝ 895 ընտանիք ամբողջ հանրապետության տարածքով՝ 254-ը մարզերում, 641-ը՝ Երևանում: Քանի որ ծանրաբեռնվածությունը Երևանում է, հետևաբար ծրագիրը սկսվել է մայրաքաղաքից: Առաջին փուլով կառավարության որոշմամբ 1.5 մլրդ դրամ է հատկացվել Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների 112 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար:

Հաջորդիվ 2.1 մլրդ դրամի սահմաններում 180 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]