Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Թալինի ոստիկանները բացահայտել են Արտենիում անչափահասի դանակահարության դեպքը

Թալինի ոստիկանները բացահայտել են Արտենիում անչափահասի դանակահարության 
դեպքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները բացահայտել են հունվարի 4-ին Արտենի գյուղում անչափահասի դանակահարության դեպքը։ Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունվարի 4-ին՝ ժամը 3․50-ին, «Թալին» բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ ստացվեց, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արտենի գյուղի անչափահաս մի բնակիչ։
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նույն օրը Արտենի գյուղի չգործող ռեստորանի հարևանությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, ինչի ընթացքում էլ անչափահասը դանակահարվել է։
Նույն օրը հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանները ճշտեցին հանցագործությունը կատարած անձի ինքնությունը և բացատրական աշխատանք ձեռնարկեցին։

Արդյունքում՝ կասկածյալը հունվարի 5-ին ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը։

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am