Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Սփայք Լին կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին

Սփայք Լին կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսկարակիր ռեժիսոր Սփայք Լին գլխավորելու Է Կաննի 73-րդ կինոփառատոնի ժյուրին, որը տեղի կունենա մայիսի 12-ից մինչեւ 23-ը: Այդ մասին հունվարի 14-ին հայտնել Է փառատոնի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամերիկացի ռեժիսոր Սփայք Լին հանդես կգա որպես Կաննի հաջորդ փառատոնի ժյուրիի նախագահ: Իր կյանքի 62 տարիների ընթացքում այս ռեժիսորը, որը նաեւ սցենարիստ Է, դերասան եւ պրոդյուսեր, ստեղծել Է բազմաթիվ կուլտային ֆիլմեր, ինչպես նաեւ արծարծել Է ժամանակակից կինոյի բազմաթիվ հարցեր ու վիճելի պահեր»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ ժյուրիի ամբողջ կազմը կհայտարարվի ապրիլի կեսերին:

Ռեժիսորը երեք անգամ դարձել Է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր՝ 1986, 1991 եւ 2018 թվականներին: Իր կարիերայի ընթացքում Լին նկարահանել Է ավելի քան 70 ֆիլմ. նրա առավել հայտնի աշխատանքների թվում են՝ «Չեն բռնել՝ գող չԷ» (2006 թ), «25-րդ ժամը» (2002 թ.) եւ «Անտեսանելի երեխաները (2005 թ.) ժապավենները:

Կաննի կինոփառատոնը, որը համարվում Է ամենահեղինակավոր եւ ազդեցիկ միջազգային փառատոներից մեկը, ամեն տարի անցկացվում Է Ֆրանսիայի հարավի Կանն քաղաքում: Ժյուրիի կազմը ձեւավորվում Է փառատոնի ղեկավարության որոշմամբ: Տարբեր տարիների ժյուրին գլխավորել են ռեժիսորներ Բեռնարդո Բերտոլուչին (Իտալիա), Մարտին Սքորսեզեն (ԱՄՆ), Լյուկ Բեսոնը (Ֆրանսիա), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ