Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Սեպտեմբեր

Մահացել Է կինոռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը

Մահացել Է կինոռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել Է կինոռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը, որը նկարահանել Է «Էլեկտրոնիկի արկածները» եւ «Կախարդները» կինոնկարները: Այդ մասին Facebook-ում հայտնել Է ռեժիսոր եւ սցենարիստ Միխայիլ Իդովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բրոմբերգը մահացել Է հունվաի 10-ին Դեթրոյտում: Իդովի խոսքով՝ նա այնտեղ Էր ապրում 1990-ական թվականներից, բայց արդեն չԷր զբաղվում կինոյով: Կոնստանտին Բրոմբերգը խորհրդային կինոռեժիսոր Է, մանկական եւ երաժշտական ֆիլմերի հեղինակ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ: 1965 թվականին Բրոմբերգն ավարտել Է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի սցենարի ֆակուլտետը, որտեղ սովորել Է Յոսիֆ Մանեւիչի արվեստանոցում, այնուհետեւ աշխատել Է հեռուստատեսության ռեժիսոր: 1980-ական թվականներին աշխատակցել Է CNN ընկերության հետ: Ռեժիսորը նկարահանել Է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Էլեկտրոնիկի արկածները», «Կախարդները», «Ես առյուծ ունեմ», «Իսկական փողհար Էր», «Կոլկա Պավլյուկովի երկար օրը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ