Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարկային եկամուտները նախորդ տարում գերակատարվել են 62.4 մլրդ դրամով

 Հարկային եկամուտները նախորդ տարում գերակատարվել են 62.4 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019-ին հավաքագրել է փաստացի 1 տրլն 464.3 մլրդ դրամ հարկային եկամուտ, իսկ առանց հաշվի առնելու հարկ վճարողներին վերադարձված 42.8 մլրդ դրամի ԱԱՀ-ի գծով հին դեբետային պարտքը`1 տրլն 507 մլրդ դրամ` ցուցանիշը գերակատարելով ավելի քան 100 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«2019-ի պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6 տրլն 756 մլրդ համախառն ներքին արդյունքի ցուցանիշ, որի 20.75 տոկոսը կամ գումարով 1 տրլն 401 մլրդ 900 մլն դրամը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտ: Սա նշանակում է՝ մենք 2019-ի ընթացքում նախատեսված էր, որ գեներացնեինք շուրջ 6.7 տրլն համախառն ներքին արդյունք, որի 20.75 տոկոսը հարկերի տեսքով վերաբաշխվեր մեր հասարակության մեջ: Փաստացի կատարողականը կազմել է 1 տրլն 464.3 մլրդ դրամ (բացարձակ գերակատարումը` 62.4 մլրդ դրամ), եթե հաշվի ենք առնում ԱԱՀ-ի գծով շուրջ 42.8 մլրդ դրամի հին պարտքի վերադարձը: Եթե հաշվի չենք առնում այդ վերադարձը, ապա փաստացի ցուցանիշը 1 տրլն 507 մլրդ է կամ գերակատարումը կազմում է 105.2 մլրդ դրամ»,-ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ 2019-ի սեպտեմբերին հանդես էին եկել նախաձեռնությամբ, և կառավարությունը համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ էր ներկայացրել ԱԺ, որի արդյունքում շատ արագ` հոկտեմբերի 21-ից սկսած կարողացել են սկսել հարկ վճարողերի հանդեպ նախկին ժամանակներում գոյացած հին դեբետների կամ ԱԱՀ-ի հին դեբետային պարտքերի վերադարձի գործընթաց: Օգոստոսի 31-ի դրությամբ՝ դրանք կազմում էին 56.4 մլրդ դրամ, և հոկտեմբերից մեկնարկած վերադարձի գործընթացի արդյունքում հարկ վճարողներին մինչև դեկտեմբերի 31-ը հետ է վերադարձվել հին դեբետային պարտքերի գծով 42.8 մլրդ դրամ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]