Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Թուրք նավաստիներ են անհայտ կորել ռուսական լցանավի հետ իրենց նավի բախումից հետո

Թուրք նավաստիներ են անհայտ կորել ռուսական լցանավի հետ իրենց նավի բախումից հետո


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ձկնորսանավը ռուսական դրոշի ներքո նավարկող լցանավի Է բախվել Բոսֆորի նեղուցի շրջանում, ինչի հետեւանքով երեք մարդ անհայտ կորել Է: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել Է «Անադոլու» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 10-ին տեղական ժամանակով 06:35-ին Ստամբուլի Սարըյերի շրջանի մերձակայքում:
Նշվում Է, որ բախումից հետո նավակը ջրասույզ Է եղել: Այնտեղ գտնվող վեց հոգուց երեքին հաջողվել Է փրկել: Եվս երեք մարդ առայժմ համարվում Է անհայտ կորած:
Առայժմ չկա տեղեկավտություն, թե ինչն Է դարձել բախման պատճառը: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, հաղորչել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am