Հանրապետության հրապարակի նախկին տեսքը կարող է վերականգնվել. նախարար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակից, որոնցում երևում են հրապարակի հիմքում եղած հին շինությունները:
Նախարարը նշել է, թե այդ տեսքը կարող է վերականգնվել: «Սա կարող է իրականություն դառնալ շուտով: Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ: Առայժմ այսքանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նախարարը: