Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հրայր Թովմասյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը

Հրայր Թովմասյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին 
խափանման միջոցը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը: Այս մասին հայտարարեց հենց Թովմասյանը, ով քննիչի հետ հանդիպումից ու իր նկատմամբ մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո ՍԴ բակում զրուցեց լրագրողների հետ՝ տեղեկացնելով, որ հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց:

«Այս ողջ ընթացքում Սահմանադրական դատարանն աշխատել է առանց որևէ խոչընդոտի, ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք բեկումնային են լինելու իրավական համակարգի հետագայի համար: Գործընթացը, որը ներկայում ընթանում է, քաղաքական է և ոչ թե իրավական: Առաջադրված մեղադրանքը՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, և ընտրված խափանման միջոցը իրավական գործընթացի հետ որևէ աղերս չունեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործի նկատմամբ իր մոտեցումն արտահայտեց Թովմասյանը՝ նշելով, որ պաշտպաններն իրեն խնդրել են որևէ այլ մանրամասն չհրապարակել:

Սահմանադրական դատարանի անդամների վաղ կենսաթոշակի համակարգի ներդրման մասին լրագրողների հարցերին ի պատասխան նա նշեց, որ ՍԴ դատավորները հայրենասեր մարդիկ են, և չի կարելի անաշխատ եկամուտ ստանալուց հրաժարվելը համարել աթոռի կռիվ:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին: Նա, լրատվամիջոցների հաղորդմամբ, Հրայր Թովմասյանի սանիկն է: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]