Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Քոչարյանի պաշտպանները խափանման միջոցի փոփոխության հարցով դիմելու են Վճռաբեկ դատարան

Քոչարյանի պաշտպանները խափանման միջոցի փոփոխության հարցով դիմելու են 
Վճռաբեկ դատարան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խափանման միջոցի փոփոխության հարցով դիմելու են Վճռաբեկ դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Այսօր ստացել ենք Վերաքննիչ դատարանի որոշումը և, իհարկե, անպայման դիմելու ենք Վճռաբեկ դատարան»,- նշեց Ալումյանը:

Դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Աբգարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքը:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 18-ին մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը դատավորին:

Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am