Ծանրորդները աննախադեպ շատ մեդալներ են նվաճել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտիկների համար 2019-ը աննախադեպ էր նվաճած մեդալների քանակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ծանրամարտի ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: «Անցնող տարում ծանրորդները, ընդհանուր առմամբ, 118 մեդալ են նվաճել: Մինչ այս նման արդյունք չի եղել և առաջիկայում էլ դժվար կրկնվի»,-շեշտեց մարզիչը:
Ալավերդյանի խոսքով` իրենք հաջորդ տարին կմեկնարկեն Հայաստանի առաջնությամբ: