Հասարակական

Երևանում անավարտ շինությունների հարակից մայթերը կվերականգնվեն և կվերադարձվեն  հետիոտնին  

1 րոպեի ընթերցում

Երևանում անավարտ շինությունների հարակից մայթերը կվերականգնվեն և կվերադարձվեն  հետիոտնին  

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Շինարարության թույլտվության ժամկետն ավարտված և անավարտ մնացած շինությունների կառուցապատողներն այսուհետ պարտավոր են վերականգնել ու պատշաճ տեսքի բերել մայթերը: Բացի այդ, շինհրապարակների հարակից ժամանակավոր անցուղիներն էլ ապահովված կլինեն թեքահարթակներով: Երևանի ավագանին այդ առնչությամբ սահմանել է նոր չափորոշիչներ:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սույն նախագծով փոփոխություն կկատարվի նաև շինարարական աղբի հեռացման պահանջներում։ Մասնավորապես, կառուցապատողները մինչև շինարարական աղբի հեռացումը, որը պետք է կանոնավոր կերպով կազմակերպեն, պարտավոր են այն պահել շինարարական հրապարակում նախատեսված տարածքում՝ ծածկված անթափանց թաղանթներով կամ փակ տարաների մեջ, իսկ եթե շինարարական հրապարակ առկա չէ (օրինակ՝ բազմաբնակարան շենքում բնակարանի վերանորոգման ժամանակ), ապա մինչև հեռացումը շինարարական աղբը պետք է պահվի կառուցապատման տվյալ օբյեկտում»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում