Հասարակական

Էլեկտրաէներգիայի սակագինը սպառողի համար կմնա նույնը

2 րոպեի ընթերցում

Էլեկտրաէներգիայի սակագինը սպառողի համար կմնա նույնը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ին սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիաի սակագինը կմնա նույնը` չնայած նրան, որ ատոմակայանի համար վերցված վարկի մայր գումարի վերադարձը կներառվի սակագնի հաշվարկներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Այսօրվա նիստում հաստատեցինք էկլետրաէներգետիկական համակարգի արտադրող կայանների ծառայություն մատուցող ընկերությունների սակագները: Արդյունքում բոլոր դրական և բացասական գործոնների համադրմամբ, հնարավոր եղավ 2020 թվականին փետրվարի 1-ից գործող սակագների մակարդակում պահպանել սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիաի սակագինը: Ընդ որում, այս տարիների ընթացքում օպտիմալացումները որևէ դրական ազդեցություն չունեցան»,-ասաց Բաղրամյանը:

Նա հիշեցրեց` 2020-ի հունվարից արդեն սկսվում է Ատոմային էլեկտրակայանի համար ներգրավված վարկի մայր գումարի մարումը: Բաղրամյանը նկատեց` շատ ծանր տարի է, երբ առաջին անգամ պետք է ներառվի վարկի մայր գումարի մարումը: «Գործող սակագները նույն մակարդակում պահելով՝ այսօր սակագներում ներառել ենք շուրջ 21 մլն դոլարի վարկի վերադարձ, դա համարժեք է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 2 դրամին: Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և կառավարության հետ ունեցած քննարկումների արդյունքում կարողացանք ատոմակայանի աշխատանքային այնպիսի ռեժիմներ կազմակերպել 2020-ին, որ բալանսի առումով ունեցանք դրական արդյունքներ և կարողացանք այս վարկի մարումը նախատեսելով սակագնի հաշվարկներում, բարձրացման խնդիր առնվազն չդնել»,-ասաց Բաղրամյանը:

Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ներգրավվելեն270 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որը տրամադրելէ Ռուսաստանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում