Սպորտ

Տապալում. Հայաստան-Իտալիա`0:4. Եվրո-2019

1 րոպեի ընթերցում

Տապալում. Հայաստան-Իտալիա`0:4. Եվրո-2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի մինչ 19 տարեկանների երևանյան առաջնության A խմբի երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Իտալիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ կայացած խաղի մեկնարկում առավելությունը Իտալիայի ընտրանու կողմն էր: Հիմնական գրոհները կազմակերպում էին «կապույտները»: Հայաստանի հավաքականը երբեմն-երբեմն հակագրոհում էր, բայց անարդյունք: Իտալացիներն իրենց գրոհներից հերթականը գոլով եզրափակեցին 29-րդ րոպեին, երբ տուգանային հրապարակում առաջին կողմնորոշվեց և գոլը խփեց Մանոլո Պորտանովան: Ընդամենը 4 րոպե անց, Իտալիան կրկնապատկեց հաշվի առավելությունը: Այս անգամ էլ աչքի ընկավ Դեյվիդ Մերոլան: Երկրորդ կեսում իտալացիները շարունակաբար օգտվում էին Հայաստանի ընտրանու անփույթ և սխալներով լի խաղից ու 56-րդ րոպեին նույն Մանոլո Պորտանովան դարձավ նաև դուբլի հեղինակ: Իտալիան շարունակ գրոհում էր և խփեց նաև 4-րդ գնդակը: Աչքի ընկավ Ռասպադորին: Հայաստան-Իտալիա`0:4:

Հանդիպմանը մարզադաշտից հետևում էր 8780 երկրպագու:

A խմբի վերջին` երրորդ տուրում, Հայաստանի ընտրանին կխաղա Պորտուգալիայի, իսկ Իտալիան` Իսպանիայի հետ: Խաղերը կկայանան հուլիսի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում