Միջազգային

Մոսկվայում ավելի քան 20 հազար մարդ են տարհանել ականապատման մասին զանգերից հետո

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում ավելի քան 20 հազար մարդ են տարհանել ականապատման մասին զանգերից հետո

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի 90 մարդաշատ օբյեկտներից ավելի քան 20 հազար մարդ են տարհանել «ականապատման» մասին սպառնալիքներով անանուն զանգերից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների մի ներկայացուցիչ:

«Մոսկվայում 89 օբյեկտներից ներկայում տարհանվել Է 21 հազար մարդ»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նա հիշեցրել Է, որ «ականապատման» վերաբերյալ հաղորդումներից հետո ստուգումներ են անցկացվում Մոսկվայի մարզի տարածքի եւս 25 օբյեկտներում:

Վարչական շենքերի եւ սոցիալական օբյեկտների «ականապատման» մասին հաղորդագրությունների հերթական ալիքը երկրում տարածվել Է հունվարին՝ ընդգրկելով Հեռավոր Արեւելքից մինչեւ Կենտրոնական Ռուսաստանի տարածքը: Տարհանվածների թիվը հասնում Էր հազարների: Բոլոր հաղորդումներն Էլ կեղծ եղել, ընդ որում՝ մի շարք դեպքերում պարզվել Է, որ զանգերն ստացվել են արտասահմանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում