Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է խորհրդարանի աշխատանքներից բացակայելու պատճառները

1 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է խորհրդարանի աշխատանքներից բացակայելու պատճառները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է խորհրդարանի աշխատանքներից իր բացակայություններին և ներկայացրել դրանց պատճառը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ ինքը բացակայությունների ընթացքում միայն գործով է զբաղված: «Պատգամավորների 90 տոկոսը գալիս է, վազելով ներկա ստանում, մի ժամ հետո խորհրդարանը դատարկ է, իսկ Ծառուկյանը գործով է զբաղվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Նրա խոսքով՝ մարդու աշխատանքը պետք է արդյունավետ լինի, իսկ արդյունավետությունը «խորհրդարանում ներկա ստանալու մեջ չէ»: «Մարդը պետք է արդյունավետ լինի, ոչ թե գա գրանցվի, գնա։ Հիմա որ եկա, ներկա ստացա, գնում եմ, դա արդյունավե՞տ է», - նշեց նա։

«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովի նիստերից բացակայել է 157 անգամ, որից 121-ն Ազգային ժողովի աշխատակզզմը հարգելի է համարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում