Սպորտ

Գեղամ Կադիմյանը փոխել է ակումբը

1 րոպեի ընթերցում

Գեղամ Կադիմյանը փոխել է ակումբը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գեղամ Կադիմյանը նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կադիմյանը երկու տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական «Վորսկլա»-ի հետ: Հայ ֆուտբոլիստը թիմի հետ արդեն մեկնել է սլովենական հավաքին:

Մինչ այս Կադիմյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Օլիմպիկ» ակումբի կազմում: Հայաստանի ազգային ընտրանու կազմում հարձակվողն անցկացրել է երկու հանդիպում, խփել մեկ գոլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում