Տնտեսություն

ՓՄՁ ԶԱԿ-ը 100 տոկոսով կերաշխավորի սիրահայ գործարարների ներկայացրած գործարար ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ՓՄՁ ԶԱԿ-ը 100 տոկոսով կերաշխավորի սիրահայ գործարարների ներկայացրած գործարար ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաստատված սկսնակ սիրահայ գործարարները բիզնեսի պլանավորման ու համապատասխան գործարար հմտություններ են սովորել: Դասընթացներն իրականացվել են «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգահին կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ծրագրի 16 մասնակիցներ արդեն ներկայացրել են 8 գործարար ծրագիր, որոնց 75 տոկոսն արտադրության, իսկ 25 տոկոսն ծառայությունների ոլորտի են։

ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում սիրիահայ սկսնակ գործարարը հնարավորություն ունի օգտվել ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքից: Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման առավելագույնը` 5 տարի ժամկետով և 4 տոկոս տոկոսադրույքով: Գումարը առավելագույնը պետք է լինի 5 մլն դրամ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվում է 100 տոկոս երաշխավորություն:

Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի օգոստոսի 11-ին՝ Երևան քաղաքում, ՄԱԿ ՓՀԳ-ի և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում