Տնտեսություն

Մարդասիրական օգնության կարգով մեկ տարում Հայաստան են ներմուծվել 52.6 մլն դոլարի ապրանքներ

1 րոպեի ընթերցում

Մարդասիրական օգնության կարգով մեկ տարում Հայաստան են ներմուծվել 52.6 մլն դոլարի ապրանքներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասիրական օգնության կարգով 2014 թվականին Հայաստան են ներմուծվել 6 հազար 53.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 52.6 մլն դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2013 թվականի համեմատ Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները նվազել են շուրջ 9 տոկոսով:

Ազգային վիճակագրական ծառայություն տվյալներով` ստացված օգնության 44 տոկոսը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, որից ավելի քան 11.2 տոկոսը` Նիդերլանդներին: Հայաստանին տրամադրված օգնության 18.4 տոկոսը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 13.2 տոկոսը՝ Ավստրալիային, 10.8 տոկոսը՝ Չինաստանին:

Մարդասիրական օգնության կարգով ստացված ապրանքների 38.3 տոկոսը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 16.7 տոկոսը` մանածագործական իրեր, 7.9 տոկոսը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, 8.6 տոկոսը` սարքեր և ապարատներ, 7.5 տոկոսը` տարբեր արդյունաբերական ապրանքներ, իսկ 21 տոկոսը մնացած ապրանքներն են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում