ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի միջև դեկտեմբերի 21-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի զարգացման, հայկական ստարտափ ընկերությունների առաջխաղացման, արհեստական բանականության գործիքների տարածման և ներդրման հարցերում, կաջակցեն հիմնադրամի կողմից կազմակերպվող տեղական և միջազգային միջոցառումների, այդ թվում՝ «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» անցկացմանը։
«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը Հայաստանում գործող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է նորարարությունների և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված ինքնակայուն ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։«Սիսայդ Ստարտափ Սամմիթ» նախագիծն անցկացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Միջոցառման շրջանակներում ձեռնարկատերերը հնարավորություն են ստանում հավաքվել մեկ հարկի տակ, մասնակցել տարբեր կրթական ծրագրերի, բարելավել իրենց նախագծերը, ներկայացնել դրանք տարբեր երկրներից ժամանած ներդրողներին և ներդրումային կազմակերպություններին։
«Սիսայդ Ստարտափ Սամմիթ» բիզնես ֆորումը 2024թ. կանցկացվի փետրվարի 23-29-ը Արաբական Միացյալ Էմիրություններում։
Նախագծի իրականացման սկզբից մինչ օրս Հայաստանում՝ Սևանի ափին անցկացվել է 5, արտերկրում՝ 4 ֆորում։
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը
- Արցախի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ
Առաջինի հետ
- Փաշինյանը Հայաստանի պետական շահն է համարում տնտեսական զարգացումը
- Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR
հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
- ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է ՀՀ վարչապետի տիկնոջը և «Կին քաղաքական
առաջնորդներ» համաշխարհային ցանցի նախագահին
- Հիմա ճգնաժամը թակում է մեր դուռը, և մենք պետք է արձագանքենք դրան. Ռուբեն
Վարդանյան
- Ռոզա Լինը ելույթ կունենա Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան
- Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր ստորագրել
- Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարար
- ՀՀ վարչապետն անդրադարձել է պաշտոնական Բաքվի կողմից առաջ քաշվող
«Արևմտյան Ադրբեջան» թեզին
- Վաշինգտոնը որևէ ապացույց չունի Պեկինի կողմից Մոսկվային զենք
մատակարարելու վերաբերյալ. Բլինկեն
- ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ
զինծառայողները սադրանքի դիմում ու կրակում ՀՀ ԶՈՒ զինծառայողների
ուղղությամբ
- Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍ
նախարարությունը մանրամասներ է հայտնում
- Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի
ղեկավարների հետ
- Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Դուբայի ավիացիոն
ցուցահանդեսի բացմանը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Գազայի հատված մարդասիրական
օգնություն տրամադրելու վերաբերյալ Իսրայելի և ԱՄՆ-ի համաձայնության մասին
- Անահիտ Ավանեսյանը BBC-ին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի
տեղահանված անձանց առողջապահական կարիքները
- ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի
նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
- Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ
Հակոբյան
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութում և Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են
ստորագրել
- ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի պաշտոնակցին երախտագիտություն է հայտնել Բաքվի
ագրեսիայի առնչությամբ Փարիզի դիրքորոշման համար
- «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը կոչ է անում միջազգային հանրությանը
արժանի գնահատական տալ Ադրբեջանի սադրանքներին
- Քուրդ գրողի ֆիլմը Երևանում կմասնակցի «Ոսկե ծիրան» միջազգային
կինոփառատոնին
- Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին
- Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին
- Հորդանանի ԱԳՆ-ն հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին