Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Անահիտ Ավանեսյանը BBC-ին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքները

Անահիտ Ավանեսյանը BBC-ին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի 
տեղահանված անձանց առողջապահական կարիքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարցազրույց է տվել BBC-ի լրատվական ծառայությանը և ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով 100 հազարից ավելի մարդկանց առողջապահական կարիքները:

«Տասը ամիս շարունակ գտնվելով շրջափակման  մեջ՝ բնակչությունը չի ունեցել կենսականորեն անհրաժեշտ բժշկական ծառայությունների և դեղերի հասանելիություն: Նրանցից շատերն ունեն  թերսնուցում և բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից արվում է ամեն բան` ապահովելու մարդկանց առաջնային բուժօգնությամբ, կացարանով, սննդով: Հիվանդանոցներն ու առողջության պահպանման առաջնային օղակը նույնպես պատրաստ են` հասցեագրելու նրանց հիմնական առողջապահական կարիքները:

«Այս պահին հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված` բուժելով Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից տուժած 200-ից ավելի ծանր վնասվածքներով անձանց, ինչպես նաև ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորներին, այդ թվում` բազմաթիվ քաղաքացիական անձանց` երեխաներ, կանայք: Շրջափակման, բռնի տեղահանման 50 ժամից ավելի ճանապարհին գտնվելու հետևանքով մարդկանց քրոնիկ հիվանդությունները նույնպես սրվել են: Սակայն բուժաշխատողները, շտապօգնության մեքենաները, սանավիացիան, բոլոր ուժերը կենտրոնացրել ենք կրիտիկական վիճակից դուրս գալու համար»,- ընդգծել է Ավանեսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am