Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հիմա ճգնաժամը թակում է մեր դուռը, և մենք պետք է արձագանքենք դրան. Ռուբեն Վարդանյան

Հիմա ճգնաժամը թակում է մեր դուռը, և մենք պետք է արձագանքենք դրան. Ռուբեն 
Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական քաղաքական գործիչ, FAST-ի համահիմնադիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը երկրի համար դժվարին իրավիճակում անընդունելի է համարում մարդկանց կողմից անտարբերությունը, կարևորում հզոր համայնքներ ստեղծելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց Երևանում հոկտեմբերի 5-6-ն անցկացված Գլոբալ նորարարական ֆորումին իր ելույթում:

«Տեխնոլոգիայի և նորարարության ոլորտն արդեն բոլորիս համար ստեղծում է հնարավորություններ և քանդում բոլոր սահմանները»,-ասաց Վարդանյանը:

Նա նշեց՝ ներկայիս իրավիճակի մասին ոչ ոք չէր կարող երևակայել: «Չգիտենք, թե ինչ կարող է լինել վաղը կամ 100 տարի հետո մեզ հետ: Հայաստանում մենք պետք է մտածենք ոչ միայն այն մասին, թե ինչպես պետք է արձագանքենք համաշխարհային ճգնաժամին, մենք ունենք նաև առանձին հատուկ պատասխանատվություն այն մարդկանց առջև, որոնք իրենց կյանքերը տվեցին վերջին պատերազմում: Մենք՝ ապրողներս պատասխանատու ենք ոչ միայն նրանց միշտ հիշելու և հարգելու համար, այլ նաև՝ կյանքն ավելի լավը դարձնելու համար»,-ընդգծեց նա:

Վարդանյանը հիշեցրեց Սարդարապատի հերոսամարտի մասին: «Հիմա ճգնաժամը թակում է մեր դուռը, և մենք պետք է արձագանքենք այդ ճգնաժամին»,-նշեց նա:

Վարդանյանը կարևորեց հզոր համայնքներ ստեղծելը՝ հավելելով, որ դրանք այն մարդիկ են, ում կարելի է վստահել, ձեռք սեղմելով լուծումներ տալ:

Նա նկատեց, որ մարտահրավերների առկայության պայմաններում երկրում կտրուկ մեծանալու է առաջնորդների պահանջը, առաջնորդների, որոնք կարող են իրենց հետևից տանել մարդկանց, և ում հետևից մարդիկ կգնան: Ստեղծված իրավիճակում նաև կարևորեց նաև մարդ մնալը: «Մի դարձեք մարդ, ով պարզապես փորձում է վերցնել սպանվածի ունեցվածը և փախչել պատերազմից, փախչել ճգնաժամից: Մի եղեք անտարբեր»,-շեշտեց Վարդանյանը:

Ըստ նրա՝ սիրո հակառակը ատելությունը չէ, անտարբերությունն է, գեղեցկության հակառակը տգեղությունը չէ, անտարբերությունն է, հավատքի հակառակը անհավատությունը չէ, անտարբերությունն է, կյանքի հակառակը մահը չէ, անտարբերությունն է: Այսպիսով, Վարդանյանը մարդկանց կոչ արեց անտարբեր չլինել:

Վերջում նա մեջբերեց մի մարդու խոսքեր, ով մի անգամ փախել էր Բաքվից, երկրորդ անգամ կորցրել էր տունը, բիզնեսները Հադրութում, հիմա նորից վերակառուցում է իր կյանքը մեկ այլ վայրում Արցախում. «Պատիվ է մեռնել սեփական հողի համար,բայց ավելի մեծ պատիվ է ապրել այս հողի վրա»:

Ապա նա եզրափակեց. «Ես ուզում եմ հավաստիացնել, որ պատիվ է լինելու ապրել մեր հողի վրա»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am