Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Վաշինգտոնը որևէ ապացույց չունի Պեկինի կողմից Մոսկվային զենք մատակարարելու վերաբերյալ. Բլինկեն

Վաշինգտոնը որևէ ապացույց չունի Պեկինի կողմից Մոսկվային զենք 
մատակարարելու վերաբերյալ. Բլինկեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը որևէ ապացույց չունի Պեկինի՝ Մոսկվային զենք մատակարարելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ն անհանգստացած է Չինաստանի տարբեր ընկերություններից Ռուսաստանի Դաշնություն տեխնոլոգիաների տեղափոխմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունիսի 12-ին Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Պետքարտուղարն ընդգծել է, որ ավելի վաղ չինական կողմը խուսափել է Ռուսաստան զենքի հնարավոր առաքումից՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար։ «Մենք չենք տեսել, որ այդ գիծը հատվել է, բայց մտահոգություններ ունենք, որոնք կապված են մասնավոր ընկերությունների հետ, որոնք տեխնոլոգիաներ, ինչպես նաև երկակի օգտագործման տեխնոլոգիաներ  են  տրամադրում ՌԴ-ին: Ահա թե ինչն է խնդիրը: Մենք նախկինում ևս բարձրացրել ենք այս հարցը»,- ասել է Բլինկենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am