Քաղաքականություն

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին և Թուրքիային ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին և Թուրքիային ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան աջակցում է Երևանին և Անկարային ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում և հուսով է, որ դա հաջող կլինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում:

«Հայաստանը և Թուրքիան նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին: Ռուսաստանը օգնել է նման համաձայնության գալ, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում: Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը»,- ասաց նա։

Մոսկվայում հունվարի 14-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության նպատակով նշանակված հատուկ ներկայացուցիչների՝ հայկական կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահՌուբեն Ռուբինյանիև թուրքական կողմից՝ դեսպանՍերդար Քըլըչիառաջին հանդիպումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում