Քաղաքականություն

Բաղրամյանն ու Դեմիրճյանը փակ են. «Հայրենիքի փրկության շարժման աջակիցները գիշերել են ԱԺ մուտքերի մոտ

2 րոպեի ընթերցում

Բաղրամյանն ու Դեմիրճյանը փակ են. «Հայրենիքի փրկության շարժման աջակիցները գիշերել են ԱԺ մուտքերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում»-ը մտադիր է նոր թափով շարունակել ներքաղաքական պայքարը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շարժման էջը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի շենքի մուտքերը փակ են: Նաև փակ են Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը։

Ընդդիմադիր շարժման աջակիցները գիշերել են Ազգային ժողովի շենքի հարևանությամբ: Մարտի 9-ի երեկոյան շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ էր արել ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում: Նպատակն այն է, որ թույլ չտան պատգամավորներին մուտք գործել Ազգային ժողովի շենք՝ ավելացնելով, թե «նրանք անելիք չունեն»:

Շարժման աջակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք մարտի 9-ին ԱԺ մուտքերն արգելափակելու որոշում կայացրին պայմանավորված նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավական ընթացակարգերի ժամկետները լրանալու հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը որոշել էր չստորագրել վարչապետի ներկայացրած հրամանագրի նախագիծը, միաժամանակ նախագահը մարտի 9-ին դեռ հնարավորություն ուներ Սահմանադրական դատարանում վիճարկելու հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը, սակայն Սարգսյանը նաև ՍԴ չդիմեց: Ըստ այդմ, մարտի 10-ի առավոտյան ՀՀ վարչապետը հայտարարեց իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանին ազատելն ուժի մեջ մտնելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում